Կանոնավոր բեռնային փոխադրումներ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանում

Կանոնավոր բեռնային փոխադրումներ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանում

13.05.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերսկսվում են կանոնավոր բեռնային փոխադրումները։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկության՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:

Լրատվական աղբյուր՝ լրատվական-վերլուծական գործակալություն Arka

Այլ Նորություններ

Բեռնատարների 11 վարորդներ մնացել են Վրաստանի և ՌԴ չեզոք գոտում ...

2021-03-26

Չինաստանից կոնտեյներների փոխադրման սակագները 30%-ով նվազել են ...

2021-03-18

Վրաստանում սկսվում է ՌԴ սահմանին ճանապարհի կառուցումը ...

2021-02-19

...

2021-01-26

...

2021-01-26

...

2021-01-22

...

2021-01-20

Ռազմա-վրացական ճանապարհը փակել են վատ եղանակի պատճառով ...

2020-11-19

ԱՍԵԱՆ-ի երկրները պայմանավորվել են ստեղծել աշխարհի խոշորագույն ազատ առեւտրի գոտին ...

2020-11-19

Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան.




Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան, հաղորդում է «Ինֆոտեկա 24» թելեգրամ-ալիքը:

Շտապ օգնության մեքենաների խմբաքանակ էր ուղարկվել Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով որպես մարդասիրական օգնություն:  


Լրատվական աղբյուր՝ անկախ լրատվական-վերլուծական գործակալություն New.am

...

2020-10-26

Ռազմական դրության պայմաններում ՀՀ-ում մի շարք ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից կպարզեցվի

Այս օրենսդրական նախաձեռնությամբ երկրում ռազմական դրության ընթացքում կկարգավորեն հարկային արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ապրանքներ ներկրողների համար: Այս մասին հոկտեմբերի 21-ին «Ռազմական դրության պայմաններում հարկային արտոնությունների սահմանման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Բացի այդ, ռազմական դրության ընթացքում կկարգավորվեն նաեւ անվճար հիմքով երկիր մատակարարվող ապրանքների մակնշման հետ կապված հարաբերությունները:

Այսպիսով, կազմակերպությունների եւ անհատների կողմից մարդասիրական եւ ռազմական նպատակներով երկիր ներմուծվով մի շարք ապրանքների հարկային պարտավորությունները հնարավորինս կպարզեցվեն:

Լրատվական աղբյուր՝ անկախ լրատվական-վերլուծական գործակալություն New.am

...

2020-10-21

Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացվում են սահմանված կարգով.


ՀԿԵ«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման եւ արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի եւ վրացական Փոթի եւ Բաթում նավահանգիստների միջեւ:

Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում եւ արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի եւ հայտերի համաձայն:

...

2020-10-06

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений